«RANGE ROVER EVOQUE» 
ԸՆՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Անհատականացրե՛ք ձեր «Range Rover Evoque»-ը զանազան տարբերակների և աքսեսուարների միջոցով՝ ձեր առօրյա կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։

ՓԱԹԵԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Միմյանց լրացնող բազմաթիվ տարբերակների շնորհիվ մեր փաթեթները կարող են բարելավել և անհատականացնել ձեր «Range Rover Evoque»-ի ինչպես դիզայնը, այնպես էլ վարումը:

Range Rover Evoque-ի և մոդելի մոնտաժ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՓԱԹԵԹ

«Range Rover Evoque»-ի վարումը մթնշաղից հետո էլ ավելի է դյուրանում Հեռահար լույսի ավտոմատ կառավարման օժանդակության կիրառման արդյունքում։ Բեռնախցիկի էլեկտրակառավարվող դուռը թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել բեռնատար տարածք:

ՍԱՌԸ ԿԼԻՄԱՅԻ ՓԱԹԵԹ

Անկախ ցրտից՝ կարող եք հարմարավետ վարել լուսարձակների էլեկտրական լվացման և դիմապակու, լվացող ցողիչների, առջևի և հետևի նստատեղերի, ինչպես նաև ղեկի տաքացման համակարգերի շնորհիվ։

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ

Դարձրե՛ք սրահն ավելի հյուրընկալ։ Կարգավորելի սրահի լուսավորությունը և երկու գոտում կլիմայի հսկողության համակարգը՝ երկրորդ շարքի օդանցքներով և ջերմաստիճանի կարգավորմամբ, բարձրացնում են ձեր վարորդական հարմարավետությունը։

ՔԱՐՇԱԿՄԱՆ ՓԱԹԵԹ

Անկախ տեղանքից կամ բեռնվածությունից՝ ճամփորդություններն ավելի հեշտ են Քարշակման փաթեթով4, որը ներառում է քարշակման օժանդակության առաջադեմ համակարգ և էլեկտրականորեն տեղակայվող քարշակ։

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Գրավիչ գույների, անվադողերի և տանիքի տարբերակների լայն ընտրությունը կօգնի ձեզ սեփական ճաշակով հարմարեցնել ձեր «Range Rover Evoque»-ը:

ՄԻԱՁՈՒՅԼ

Միաձույլ սպիտակ։ Համարձակ, նրբագեղ տեսք։
ՍՏԵՂԾԵ՛Ք ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆԸ
Range Rover Evoque-ը կայանված է ճանապարհի եզրին

ՏԱՆԻՔԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Անհատականացրե՛ք ձեր Range Rover Evoque-ը և ապահովե՛ք ավելի շատ բնական լույս` ֆիքսված և շարժական պանորամային5 տանիքի տարբերակների և Narvik Black կոնտրաստային տանիքի միջոցով։
ՂԵԿԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ՂԵԿԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Ձեր մեքենային ավելի մեծ տեսողական գրավչությո՛ւն հաղորդեք արծաթագույն, մուգ մոխրագույն, փայլուն սև և փայլուն մուգ մոխրագույն ադամանդապատ կոնտրաստային անիվներով։

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Է՛լ ավելի անհատականացրեք ձեր «Range Rover Evoque»-ն էքստերիերի և ինտերիերի աքսեսուարների ընտրանիով՝ նախագծված ձեր կենսակերպին համապատասխան:

ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Լոնդոնյան հավաքածուն
«Range Rover»-ի կողմից
Կրելու պատրաստի մասեր և նրբագեղ աքսեսուարներ՝ ոգեշնչված մեր մոդեռնիստական դիզայնի փիլիսոփայությամբ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Range Rover Evoque-ի կողային տեսքը

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Ք «RANGE ROVER EVOQUE»-Ը

Ինքնատիպ է և վստահ բոլոր առումներով:
Range Rover Evoque-ի և քաղաքային երթևեկության մոնտաժ

ՄՈԴԵԼՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Համեմատե՛ք մեր ամբողջ տեսականին կողք կողքի:

1«ClearSight GroundView»-ը կախված է 360° շրջապատող տեսախցիկից։ Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը։ Կամընտիր առանձնահատկություն։
23D շրջապատող տեսախցիկ։ Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը։ Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։
3Աջակցություն տեսադաշտի բացակայության տեղերում համակարգը կարող է օգնել կանխել բախումները: Եթե ձեր մեքենան հայտնաբերում է մեկ այլ մեքենա ձեր տեսադաշտի բացակայության տեղերում, ապա երբ դուք սկսում եք փոխել երթևեկելի գոտին, ղեկի վրա ավտոմատ կերպով պտտվող ուժ է գործադրվում՝ ցույց տալով, որ ղեկը պետք է ուղղվի։
4Քարշակումը և ցածր փոխանցումային շարքի օգտագործումը էապես կազդեն էլեկտրական (EV) ռեժիմի հեռահարության վրա։
5Շարժական պանորամային տանիքի տարբերակի ընտրությունը կնվազեցնի առջևի և հետևի սրահի բարձրությունը։


Խնդրում ենք նկատի ունենալ, որ կոմպլեկտի այլընտրանքային մակարդակներ ընտրելիս ստանդարտ առանձնահատկությունները կարող են փոփոխվել։ Ստանդարտ առանձնահատկությունները կարող են նաև տարբերվել՝ կախված շարժիչի տարբերակից և փոխանցման տուփից։

Կամընտրական առանձնահատկությունները և դրանց առկայությունը կարող են տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ ներկայացուցչին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։