1Դիտեք WLTP ցուցանիշները։
Ներկայացված թվերը հանդիսանում են պաշտոնական արտադրողի փորձարկումների արդյունք՝ համաձայն ԵՄ օրենսդրության ՝ լիովին լիցքավորված մարտկոցով: Միայն համեմատության համար։ Փաստացի թվերը կարող են տարբերվել: CO2, վառելիքի խնայողության, էներգիայի սպառման և հեռահարության ցուցանիշները կարող են տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անիվի տեղադրումը և աքսեսուարների առկայությունը, իրական երթուղին և մարտկոցի վիճակը: Հեռահարության թվերը հիմնված են ստանդարտացված երթուղով սերիական արտադրության մեքենայի վրա:
2Ներկայացված ցուցանիշները NEDC-ն են՝ հաշվարկված արտադրողի պաշտոնական փորձարկումներից։ Ցուցանիշները կարող են տարբերվել՝ կախված շրջակա միջավայրից և վարելու ոճից։ Միայն համեմատության նպատակով։ Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել։
3Չափված է մինչև պանորամային տանիքի ապակին։
4Եթե մեքենան հանդերձված է 18 դյույմանոց անիվներով, առավելագույն արագությունը կկազմի 221 կմ/ժ։
5Էլեկտրական շարժիչի հետ համատեղ:
⬧Մեծ բաքի դեպքում։ Eco բաքի դեպքում՝ 54 լիտր։
△Ներառում է 75 կգ քաշով վարորդ, լի հեղուկներ և 90% վառելիք։
▲Ներառում է լի հեղուկներ և 90% վառելիք։
✧Չոր․ «VDA»-ին համապատասխանող պինդ բլոկներով չափվող ծավալ (200 մմ x 50 մմ x 100 մմ)։ Ծավալը չափված է մինչև սրահի առաստաղի պատվածքը։
✦Թաց․ հեղուկով լցված բեռնատարածքի մոդելավորման միջոցով չափվող ծավալ։ Ծավալը չափված է մինչև սրահի առաստաղի պատվածքը։
Նշված կշիռներն արտացոլում են մեքենայի ստանդարտ բնութագրերը։ Աքսեսուարները և արտադրությունից հետո տեղադրված այլ պարագաներն ազդում են օգտակար բեռով բեռնունակության վրա։ Համոզվե՛ք, որ աքսեսուարներով, ուղևորներով, հեղուկով, վառելիքով և օգտակար բեռով մեքենայի բեռնվածության ժամանակ մեքենայի համախառն քաշը և առանցքի առավելագույն բեռնվածությունը չեն գերազանցվում։