RANGE ROVER EVOQUE            ընտրանքներն և աքսեսուարները

ՓԱԹԵԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Միմյանց լրացնող բազմաթիվ տարբերակների շնորհիվ մեր փաթեթները կարող են բարելավել և անհատականացնել ձեր Range Rover Evoque-ի ինչպես դիզայնը, այնպես էլ վարելը:

Range Rover Evoque-ի և մոդելի մոնտաժ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ

Range Rover Evoque-ը մթնշաղից հետո վարելն էլ ավելի է դյուրանում Հեռահար լույսի ավտոմատ կառավարման օժանդակության կիրառման արդյունքում։ Բեռնախցիկի էլեկտրակառավարվող դուռը թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել բեռնատար տարածք:

ՍԱՌԸ ԿԼԻՄԱՅԻ ՓԱԹԵԹ

Դուք կարող եք հարմարավետ վարել` անկախ նրանից, թե որքան ցուրտ է լինում, շնորհիվ լուսարձակների էլեկտրական լվացման և դիմապակու, լվացող ցողիչների, առջևի և հետևի նստատեղերի, ինչպես նաև ղեկի տաքացման համակարգերի։

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՓԱԹԵԹ

Դարձրեք սրահն ավելի հյուրընկալ։ Կարգավորելի սրահի լուսավորությունը և երկու գոտիանոց կլիմատ կոնտրոլը, երկրորդ շարքի օդանցքներով և ջերմաստիճանի կարգավորմամբ, բարձրացնում են ձեր վարորդական հարմարավետությունը։

ՔԱՐՇԱԿՄԱՆ ՓԱԹԵԹ

Ճամփորդություններն ավելի հեշտ են Քարշակման փաթեթի4 հետ՝ անկախ տեղանքից կամ բեռնվածությունից, որը ներառում է քարշակման աջակցության առաջադեմ համակարգ և էլեկտրականորեն տեղակայվող քարշակ։

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Գրավիչ գույների, անվահեծերի և տանիքի տարբերակների լայն ընտրությունը կօգնի ձեզ հարմարեցնել ձեր Range Rover Evoque-ը:

ՀԱՍՏԱՏՈՒՆ

Հաստատուն սպիտակ։ Համարձակ, նրբագեղ տեսք։
ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
 ՏԱՆԻՔԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

ՏԱՆԻՔԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Շարունակեք անհատականացնել ձեր Range Rover Evoque-ը կամ ավելի շատ բնական լուսավորության բերեք՝ ֆիքսված և բացվող պանորամային4 տանիքի ընտրանքներով և Narvik Black մեր կոնտրաստային տանիքով։
 ԱՆՎԱՀԵԾԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

ԱՆՎԱՀԵԾԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Ավելացրեք էլ ավելի մեծ տեսողական գրավչություն ձեր մեքենային 17-ից 21 դյույմանոց ալյումինե անիվների ընտրությամբ, ներառյալ նոր 20 դյույմանոց ադամանդե փայլով մուգ մոխրագույն-ագաթագույն անիվները՝ ատլասե սև կոնտրաստով:

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Էլ ավելի անհատականացրեք ձեր Range Rover Evoque-ն էքստերիերի և ինտերիերի աքսեսուարների ընտրանիով՝ նախագծված ձեր կենսակերպին համապատասխան:

ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Լոնդոնյան հավաքածուն Range Rover-ի կողմից
«Պատրաստի» հագուստ և նրբագեղ աքսեսուարներ՝ ոգեշնչված մեր մոդեռնիստական դիզայնի փիլիսոփայությամբ։

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ

Range Rover Evoque-ի կողային տեսքը

Ինքնատիպ է և վստահ բոլոր առումներով:

Անհատականացրեք ձեր Range Rover Evoque-ը և ապահովեք ավելի շատ բնական լույս` ֆիքսված և շարժական պանորամային5 տանիքի տարբերակների և Narvik Black կոնտրաստային տանիքի միջոցով:
Range Rover Evoque-ի և քաղաքային երթևեկության մոնտաժ

ՄՈԴԵԼՆԵՐ

Համեմատե՛ք մեր ամբողջ տեսականին կողք կողքի:

1ClearSight-ի Ground View-ն կախված է 360 աստիճանում շրջանաձև նկարահանող տեսախցիկի պատկերից: Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը։ Կամընտրական առանձնահատկություն։
213D եռաչափ տեսախցիկ: Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը։ Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։
3Տեսադաշտի բացակայության տեղերում աջակցության համակարգը կարող է օգնել կանխել բախումները: Եթե ձեր ավտոմեքենան հայտնաբերում է մեկ այլ ավտոմեքենա ձեր տեսադաշտի բացակայության հատվածում, երբ դուք սկսում եք փոխել երթևեկելի գոտին, ղեկի վրա ավտոմատ կերպով պտտվող ուժ է գործադրվում՝ ցույց տալով, որ ղեկը պետք է ուղղվի։
4Քարշակումն ու կարճ հեռահարության օգտագործումը էապես կազդեն EV հեռահարության վրա:
5Շարժական պանորամային տանիքի տարբերակի ընտրությունը կնվազեցնի առջևի և հետևի սրահի բարձրությունը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ստանդարտ գործառույթները կարող են փոխարինվել այլընտրանքային հարդարման մակարդակներ ընտրելիս: Ստանդարտ գործառույթները կարող են նաև տարբեր լինել՝ կախված շարժիչի տարբերակից և փոխանցման տուփից:

Կամընտիր գործառույթները և դրանց առկայությունը կարող է տարբերվել կախված ավտոմեքենայի բնութագրերրից (մոդել և ուժային ագրեգատ) կամ իրենց նորմալ աշխատանքի համար պահանջել այլ գործառույթների տեղադրում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ձեր տեղական ներկայացուցչին կամ հավաքեք ձեր ավտոմեքենան օնլայն։